Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-23-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի։

Երևան քաղաքում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
