Բոլոր տեսակի նպաստները և կենսաթոշակներն ամբողջությամբ կդառնան անկանխիկ: Որևէ դեպքում չենք վճարելու կանխիկ: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ նոյեմբերի 20-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը միաժամանակ տեղեկացրեց, որ միայն վերջին ամսում 10 հազարով իջել է կանխիկով ստացողների թիվը:
«Այս պահին ունենք 661 հազար քաղաքացի, որ որևէ տեսակի նպաստ կամ կենսթոշակ է ստանում, նրանցից կանխիկ ստանում է ընդամենը 60 հազարը, 600 հազարը ստանում է անկանխիկ»,- ասաց նախարարը:
Ըստ Թորոսյանի՝ այս կարգավորումն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, որպեսզի 60 հազար քաղաքացիների համար, որոնց մի մասն աջակցության կարիք են ունենալու կանխիկից անկանխիկ անցման պրոցեսում, դա լինի հնարավորինս սահուն և անցավ: