Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Բրազիլիայի անտառային ծառայության գլխավոր տնօրեն Գարո Բաթմանյանին, ով միջազգային լայն փորձ ունի անտառային կայուն կառավարման, ինչպես նաև՝ անտառների և կենսաբազմազանության վերականգնման ոլորտներում։
Բաթմանյանը երկար տարիներ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Համաշխարհային բանկում՝ համակարգելով գլոբալ անտառային և լանդշաֆտային ծրագրեր։
Գարո Բաթմանյանի հետ քննարկվել են անտառային ոլորտում միջազգային լավագույն փորձի կիրառման հնարավորությունները Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ՝ նորարարական մոնիթորինգային մեթոդների ներդրում, տեխնիկական հագեցվածության ապահովում, ինչպես նաև համատեղ նախաձեռնություններ, որոնք կարող են նպաստել Հայաստանի անտառային և կենսաբազմազանության քաղաքականության ամրապնդմանը։
Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունը՝ Հայաստանում
#COP17-ի արդյունավետ կազմակերպման և բնապահպանական երկարաժամկետ ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Նախարարը ներկայացել է
#COP17-ի նախապատրաստական աշխատանքները՝ ընդգծելով, որ Հայաստանը նպատակ ունի համաժողովը կազմակերպել բարձր մակարդակով՝ ձևավորելով միջազգային հարթակ կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի վերականգնման և բնության արժեքային շղթաների կայուն զարգացման հարցերի քննարկման համար: