ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գենետ Թեշոմե Ժիրուին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Գևորգ Պապոյանը մաղթել է դեսպանին արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ նրա առաքելության ընթացքում Հայաստանի և Եթովպիայի հարաբերություններն ավելի կզարգանան։
Այնուհետև կողմերը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, ոսկերչության ոլորտում հնարավոր համագործակցության, գործարար համաժողովների կազմակերպման վերաբերյալ հարցեր։
Նախարարն անդրադարձել է նաև TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության և երկարաժամկետ խաղաղության համար։