Պրոֆեսիոնալ ֆուտբոլը պետք է սկսվի բակերից. կարծիք է հայտնել Երևանի քաղաքապետը՝ անդրադառնալով երևանյան բակերից ավտոտնակները ապամոնտաժելու, խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր կառուցելու գործընթացին: Տիգրան Ավինյանը նշել է, որ ամեն բակում կառուցված ֆուտբոլի դաշտ մեր հավաքականի նոր ֆուտբոլիստի պոտենցիալ ապագան է:
Գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել նաև անկարգապահ կառուցապատողներին, Նուբարաշենի աղբավայրում իրականացվող աշխատանքներին ու դպրոցներում հեռախոսների օգտագործման արգելքին:
Նիստի մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: