Ավարտվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի և Սյունիքի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ խաղափուլը: Այս մասին հատնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Չորս խաղափուլից հետո մրցաշարի երկու խմբերում էլ արդեն կան միանձնյա առաջատարներ:
Ա խմբում գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը հաղթել է միջազգային վարպետ Էրիկ Հակոբյանին և 4 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Բ խմբում Համայակ Ստեփանյանը հաղթել է Վարդան Քարամյանին և նույնպես 4 միավորով գլխավորել աղյուսակը:
5-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 16-ին՝ ժամը 10:30-ին: