Կհիմնանորոգվի Նորավանքից Խաչիկ գյուղ տանող ճանապարհը։ Այդ մասին ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում։
Վարչապետը դիտարկել է Նորավանքից Խաչիկ ճանապարհահատվածը: Այն ներկայումս գրունտային է: Տեղում քննարկվել է ճանապարհն ասֆալտապատելու հնարավորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն կարող է զբոսաշրջության խթանման առումով ևս կարևորություն ունենալ և ասել, որ կհանձնարարի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հիմնանորոգել ճանապարհը: