Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում մասնակցել և ելույթով է հանդես եկել դեսպանության բացման 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
.jpg)
Շնորհավորելով հիշարժան օրվա կապակցությամբ՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն անդրադարձ է կատարել Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների ծավալուն օրակարգին, ընդգծել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և բազմոլորտ համագործակցությունը:
Միջոցառման ավարտին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացել են ֆրանսահայ ճարտարապետ Ալեն Դարոնյանի հիշատակին նվիրված հուշատախտակը:
.jpg)