Սաուդյան Արաբիայում անցկացվող ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Գլխավոր ասամբլեայի 26-րդ նիստի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Պապոյանի Ֆեյսբուքի էջից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները, համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները և զբոսաշրջային ոլորտի այլ հարցեր։
