Մինչև տարեվերջ Երևանը կունենա միանգամայն նոր որակի 40 կանգառասրահ: Ավելի քան 300 կանգառի համար էլ քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել: Քաղաքապետի տեղակալն ասել է, որ առաջիկայում տեղադրվելիք նոր կանգառներից որոշները կունենան չվացուցակներ, որոնք ուղևորին կօգնեն իմանալ, թե քանի րոպեից կգա իր նախընտրած տրանսպորտը: