2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլի առաջին խաղում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով հաղթանակ է տարել Թուրքիան ներկայացնող գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազի նկատմամբ: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց աշխարհում 7-րդ վարկանիշ ունեցող հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ:
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Դիպտայան Գոշի հետ:
Երրորդ փուլին մասնակցել են նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը։ Լևոնը սև խաղաքարերով հաղթանակ է տարել Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող գրոսմայստեր Սալեմ Սալեհի նկատմամբ, իսկ Սամուելը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Եվգենի Նայերի հետ:
Երրորդ փուլի երկրորդ խաղը կմեկնարկի նոյեմբերի 8-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին: