Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13։38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովակ-Լճավան ավտոճանապարհին այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ծովակ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։05-ին մարվել՝ 16:22-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։