Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դուրս է եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ:
Գաբրիելը արագ շախմատի թայ-բրեյքում 3:1 հաշվով առավելության է հասել Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Ավլի վաղ տեղեկացրել էինք, որ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ևս դուրս են եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ։