Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս է եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Ռոբերտը արագ շախմատի թայ-բրեյքում 2:0 հաշվով առավելության է հասել Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի նկատմամբ: