Լուվրի կողոպուտից հետո վերանայվել են թանգարանի լայնածավալ վերականգնման նախնական գնահատականները: Նախագծի ընդհանուր արժեքը հասել է 1,15 միլիարդ եվրոյի: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի Հաշվիչ դատարանի ղեկավար Պիեռ Մոսկովիսին՝ փոխանցում է L'Express-ը:
Նա նշել է, որ հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած կողոպուտը խոսում է Փարիզի թանգարանի անվտանգության համակարգերի թարմացման խիստ անբավարար տեմպերի մասին:
Ֆրանսիայի Հաշվիչ պալատը զեկույց է հրապարակել, որում քննադատել Է Լուվրի վարչակազմին՝ անվտանգության միջոցառումներն անտեսելու համար: Գերատեսչությունը նշել է, որ 2018-2024 թվականներին Փարիզի թանգարանի ղեկավարությունը հիմնականում ուշադրություն է դարձրել այցելուների համար նրա գրավչության բարձրացմանը և, մասնավորապես՝ արվեստի գործերի գնմանը: Սակայն դա տեղի է ունեցել թանգարանի վերանորոգման և պահպանման, այդ թվում՝ անվտանգության համակարգերի ֆինանսավորման հաշվին։
Նշված ժամանակահատվածում Լուվրի վարչակազմը 105,4 մլն եվրո է ծախսել արվեստի գործերի ձեռքբերման և 63,5 մլն եվրո՝ ցուցադրությունների արդիականացման համար։ Մինչդեռ տեխնիկական միջոցների թարմացման և շենքի վերականգնման համար թանգարանի ղեկավարությունը ծախսել է, համապատասխանաբար, 26,7 և 59,5 մլն եվրո: