• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Պուտինը կարևորել է Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունները. «Հարևաններ» Պուտինը կարևորել է Ադրբեջանի... 19:58
Բաց հարթակ․ Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանը պետք է հասկանա՝ իրեն զոհաբերողը ՌԴ-ն է եղել. Գալստյան Բաց հարթակ․ Բաքվի բանտում... 19:55
Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է. վարչապետ Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը... 10:46
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Գործադիրը նպատակ ունի նվազեցնել ՀՀ սահմանի անցման կետերում առաջացող կուտակումները
Տնտեսություն
14:0205 Նմբ, 2025

Գործադիրը նպատակ ունի նվազեցնել ՀՀ սահմանի անցման կետերում առաջացող կուտակումները

Նախագծի նպատակը պետական սահմանի ցամաքային անցման կետերում տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակ հարկերի ու վճարների գանձման արդյունքում առաջացող կուտակումների նվազեցումը և որոշակի դեպքերում ճանապարհային հարկի արտոնությունների սահմանումն է. ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը՝ ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:

Զեկուցողը նշել է, որ առաջարկվում է հետաձգել պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի և պետական տուրքի վճարումները:

ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով և լրացումներով, մասնավորապես, նախատեսվում է բնապահպանական հարկի վճարման ժամկետ սահմանել ՀՀ սահմանը հատելուց հետո մինչև աշխատանքային 15-րդ օրը, բայց ոչ ավելի քան ՀՀ տարածքից ելքը: Առաջարկվում է ճանապարհային հարկը եւս վճարել ՀՀ սահմանը հատելուց հետո առաջիկա 15 օրերի ընթացքում, ոչ ուշ՝ քան ՀՀ տարածքից ելքը:

Համլետ Սահակյանը նշել է, որ այսօրվա կարգավորումներով պետական տուրք է վճարվում ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին մեկ տարանցման հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողնման համար, սակայն այդ ապրանքները հետագայում հայտարարագրվում են և այդ ժամանակ եւս վճարվում է պետական տուրք: «Պետական տուրքի մասին» օրենքում  նախատեսվող փոփոխությունների և լրացումների համաձայն՝ առաջարկվում է հանել սահմանին վճարվող՝ 5000 դրամի չափով վճարվող պետական տուրքը և այն որոշ չափով բարձրացնել հայտարարագրման ժամանակ: Այսպիսով առաջարկվում է հետագա հայտարարագրման ժամանակ պետական տուրքը մինչև 3 տոննայի համար` 5000 դրամից դարձնել 7000 դրամ, 3 տոննայից մինչև 10 տոննայի համար՝ 10000 դրամը դարձնել 13000 դրամ, 10 տոննայից մինչև 25 տոննայի համար՝ 15000 դրամը դարձնել 18000 դրամ, 25 տոննայից մինչև 60 տոննայի համար՝ 20000 դրամը դարձնել 24000 դրամ, իսկ 60 տոննայից ավելիի դեպքում` 30000 դրամը դարձնել 35000 դրամ: Ըստ զեկուցողի՝ փոփոխությունները տնտեսվարողների համար որևէ լրացուցիչ բեռ չեն առաջանում, իսկ որոշ դեպքերում այն նույնիսկ նվազում է:

Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված)՝ Հայաստան մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը սահմանել միասնական՝ նկատի ունենալով այն, որ նորմաների սահմաններից ավելի արտանետումների համար առկա են համապատասխան օրենսդրական կարգավորումներ, այդ թվում՝ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նշել է, որ պետական սահմանի անցման կետերում չափումների իրականացումն անիրատեսական է:

Առաջարկվում է նաև ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների Հայաստանի տարածքից ելքը ճանապարհի անանցանելիությամբ պայմանավորված անհնար լինելու դեպքում ճանապարհային հարկ վճարողներին ազատել համապատասխան ժամանակահատվածի համար հաշվարկման ենթակա ճանապարհային հարկից:

Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 5-ի նիստում: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Առաջարկվել է այն ընդգրկել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:

Դիտումների քանակ109
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Պետքարտուղարության հայտարարությունը Ռուբիոյի՝ Հայաստան այցի վերաբերյալ 20:0826 Մայ, 2026
  • Հուշագիր՝ ազգային խոհանոցի և խոհարարական կրթության զարգացման ուղղությամբ 20:0126 Մայ, 2026
  • Վեց տարվա ընդմիջումից հետո Բաքվից Թբիլիսի է ժամանել առաջին ուղևորատար գնացքը 19:4826 Մայ, 2026
  • Կարևորվել է թվայնացման ոլորտում նոր ծրագրերի իրականացումը. ՆԳ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին 19:4326 Մայ, 2026
  • Էբոլայի իրավիճակը Կոնգոյում և Ուգանդայում 19:3126 Մայ, 2026
  • Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել ընկերությունների դեմ, որոնք օգնում են ՌԴ-ին շրջանցել սահմանափակումները 19:1426 Մայ, 2026
  • Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները երիտասարդի պայուսակում ատրճանակ են հայտնաբերել 19:0126 Մայ, 2026
  • Կառավարությունը կնախաձեռնի ՀԷՑ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց 18:4826 Մայ, 2026
  • «Ֆլեշ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 296 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:3926 Մայ, 2026
  • Փրկարար ծառայությունը պատրաստ է ցանկացած արտակարգ իրավիճակի արագ և համակարգված արձագանքման․ ուսումնավարժություն 18:2626 Մայ, 2026
  • Շաբաթների ընթացքում մենք կունենանք TRIPP նախագծի ստորագրում. Միրզոյան 18:1426 Մայ, 2026
  • Միշուստինն ու Ասադովը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման հարցեր 18:0626 Մայ, 2026
  • «200 հազար քեզ, 400 հազար ընձի». ընտրակաշառքի գործով երկու կալանավորված կա 17:5326 Մայ, 2026
  • Քայլերն ուղղված են նրան, որպեսզի ապահովեն ՀՀ-ի՝ շատ կարևոր դերն այս նոր աշխարհում. Միրզոյանը՝ հազվագյուտ հանածոների հուշագրի մասին 17:5026 Մայ, 2026
  • Հայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը կարևորագույն հանքանյութերի ոլորտում 17:4826 Մայ, 2026
  • Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն. հրապարակվել է տեքստը 17:4526 Մայ, 2026
  • Իսրայելը և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը շարունակում են փոխադարձ հարվածները 17:3726 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսը | ՈՒՂԻՂ 17:2426 Մայ, 2026
  • Դուք, վարչապետը, հայաստանյան ամբողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագայի Հայաստանի համար. Ռուբիո 17:2326 Մայ, 2026
  • ԱԳՆ-ն հրապարակել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի տեքստը 17:0926 Մայ, 2026
  • Անվտանգ սննդամթերք երեխաների, տարեցների և խնամքի կարիք ունեցող անձանց համար․ ՍԱՏՄ 17:0826 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Ավարտվեց ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստան. ստորագրվեց 3 փաստաթուղթ | 26.05.2026 17:0026 Մայ, 2026
  • ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական հարաբերություններն այսօր առավել ամուր են, քան երբևէ. Միրզոյան 16:5626 Մայ, 2026
  • «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես 16:4926 Մայ, 2026
  • Ընտրական հանցագործությունների շրջանակում փետրվարի 7-ից մայիսի 19-ը ձերբակալվել է 86 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 94 անձի նկատմամբ 16:3626 Մայ, 2026
  • Նախաստորագրվել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը 16:3426 Մայ, 2026
  • Նորապատում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով․ կա 3 զոհ 16:1726 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը փաստաթղթեր են ստորագրում | ՈՒՂԻՂ 16:0426 Մայ, 2026
  • Ռուսաստանը մտադիր է զարգացնել Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար համագործակցությունը. Զախարովա 15:5826 Մայ, 2026
  • ՀՀ Կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. տրիբունալը մերժել է «Սանիթեք» ընկերության հայցը և բոլոր պահանջները 15:5726 Մայ, 2026
  • Բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով ներկրած թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպք․ 1 կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել 15:5226 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում 15:4726 Մայ, 2026
  • «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ պետքարտուղարի դիմավորման արարողությունը | ՈՒՂԻՂ 15:4426 Մայ, 2026
  • Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է 15:3726 Մայ, 2026
  • ԻՀՊԿ-ն հայտնել է Իրանի օդային տարածք ներխուժած ամերիկյան անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին 15:1726 Մայ, 2026
  • Քննարկվել են մասնավոր պահնորդական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի լավարկման հարցեր 15:0826 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Րոպեներ անց ԱՄՆ պետքարտուղարի օդանավը վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում 15:0026 Մայ, 2026
  • Մայիսի 27-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն 14:5426 Մայ, 2026
  • Կա՛մ կկնքվի լավ գործարք, կա՛մ գործարք չի լինի. Ռուբիո 14:3326 Մայ, 2026
  • Ազգային ժողովի հերթական նիստը չկայացավ. քվորում չկար 14:1626 Մայ, 2026
  • Կարա՞ս ինձ մի 50 պան տաս. կաշառք քվեի դիմաց՝ «Ուժեղ Հայաստան»-ից 14:0526 Մայ, 2026
  • Հունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր կարգ. էկոնոմիկայի նախարարություն 13:3326 Մայ, 2026
  • Մեր հայ գործընկերները պաշտպանություն են փնտրում սպառնալիքների անմիջական աղբյուրից. Շոյգու 13:2826 Մայ, 2026
  • ԱԺ ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի. ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս»-ի գրանցումը 13:2026 Մայ, 2026
  • Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 13:1726 Մայ, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել պետական գույքի օտարման գործընթացում չարաշահում թույլ տված նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 13:0526 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | «Շատ են, է, 30 000 է մարդը», «Խնդիր չունես տու, պեր». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 13:0026 Մայ, 2026
  • Երևանի շենքերից մեկում բնակարան է այրվում. դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք 12:5926 Մայ, 2026
  • ԵՄ դեսպանն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Գորիսում պատրաստել են ժենգյալով հաց և գաթա 12:5826 Մայ, 2026
  • ՀՀ ԿԳՄՍՆ-ն ու ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանը կհամագործակցեն հայկական քրիստոնեական ժառանգության հանրահռչակման ուղղությամբ 12:5426 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարը ժամեր անց կժամանի Հայաստան. այցին հետևեք Առաջինով և Առաջինի լրատվական ալիքով 12:4026 Մայ, 2026
  • Անկայունության նոր օջախներ են ի հայտ եղել, այդ թվում՝ ԱՊՀ երկրների սահմանների մերձակայքում. Պուտին 12:3826 Մայ, 2026
  • Իրանի հարստացված ուրանը կա՛մ պետք է հանձնվի Վաշինգտոնին, կա՛մ պետք է ոչնչացվի տեղում. Թրամփ 12:3426 Մայ, 2026
  • Երևանում փակ փողոցներ կլինեն 12:2726 Մայ, 2026
  • Լավրովը Ռուբիոյին տեղեկացրել է, որ Մոսկվան նախատեսում է համակարգված հարվածներ հասցնել Կիևում ռազմական օբյեկտների 12:2426 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 12:2126 Մայ, 2026
  • Ռուբիոն ավարտել է քառօրյա այցը Հնդկաստան և ուղևորվել Հայաստան 12:2126 Մայ, 2026
  • Ուջանը կունենա հիմնանորոգված ճանապարհ 12:1826 Մայ, 2026
  • 5 բրոնզե մեդալ Կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայից 12:0226 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազի տեղակալն ու Նյու Բրանսվիկի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր 11:5526 Մայ, 2026
  • ՆԳՆ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը կրկին աճել է՝ 61-ից հասնելով 68 տոկոսի 11:4626 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 11:3526 Մայ, 2026
  • Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 11:1526 Մայ, 2026
  • ՊՆ զգուշացում. կհնչի թնդանոթի 3 կրակոց, քիչ անց ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կկատարի թռիչք 10:5126 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի՝ Գորիս համայնքի տարածքային պատասխանատուն ընտրակաշառք է տվել. ձայնագրություն է հրապարակվել 10:4926 Մայ, 2026
  • Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է. վարչապետ 10:4626 Մայ, 2026
  • Ազգային ժողովում քվորում չկա, գրանցվել է 5 պատգամավոր 10:2026 Մայ, 2026
  • Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում 10:1626 Մայ, 2026
  • Հինգ համագյուղացու տվել է 15 հազարական դրամ․ Երևանում կայացած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպք է բացահայտվել 10:0526 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Կրեմլը ՀՀ-ում աջակցում է մի քանի քաղաքական ուժի. փաստաթղթային հերթական արտահոսքը 10:0026 Մայ, 2026
  • Գյումրու բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:4226 Մայ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով․ քրվարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել է 09:0926 Մայ, 2026
  • Դոլարի փոխարժեք, վարկեր, ֆինանսական կայունություն 09:0026 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:4026 Մայ, 2026
  • Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 08:1826 Մայ, 2026
  • «Էվոկաբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 334 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0326 Մայ, 2026
  • Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում. Թրամփ 01:1526 Մայ, 2026
  • ԲՀԿ-ն կառավարության կառուցվածքում փոփոխություններ է առաջարկում 01:0726 Մայ, 2026
  • Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը 01:0226 Մայ, 2026
  • Պորտադրում էին նախընտրած կուսակցությանը. «Բոլորին դեմ եմ»-ը՝ Գյումրիում 00:4226 Մայ, 2026
  • Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանում ընդգծել է միջազգային համագործակցության կարևորությունը մշակութային արժեքների պաշտպանության հարցում 00:1626 Մայ, 2026
  • ԱԺԲ-ն ընտրապայքարին մասնակցում է «Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն» կարգախոսով 23:5625 Մայ, 2026
  • Որքան մարդ է մասնակցել Գյումրիի Վարդանանց հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին 23:3825 Մայ, 2026
  • «Միասնության թևեր»-ին առերևույթ ապօրինի 926 միլիոն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով «Անկախ դիտորդ»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում․ Իոաննիսյան 23:3525 Մայ, 2026
  • ՀԱԿ նախընտրական ծրագիրը փորձագետներն ու գիտնականներն են մշակել 23:1125 Մայ, 2026
  • Խաղաղության բանաձևն՝ ըստ «Հայաստան» դաշինքի առաջնորդի 22:5225 Մայ, 2026
  • «Երգիչներ ենք ման գալիս՝ միտինգների վերջում ժողովրդին ուրախացնեն, փախել են». Սամվել Կարապետյան 22:2925 Մայ, 2026
  • «Համակարգի բարի համբավը ստվերող ցանկացած վարքագիծ արժանանալու է խիստ իրավական գնահատականի»․ ՊԵԿ 22:1625 Մայ, 2026
  • Հարցազրույց Արման Թաթոյանի հետ 22:0525 Մայ, 2026
  • Ինչպես են ռուսական հատուկ ծառայությունները փորձում տապալել Փաշինյանին. փաստաթղթային արտահոսք 21:5825 Մայ, 2026
  • «Խոսում է Երևանը»՝ արդեն մեկ դար 21:4825 Մայ, 2026
  • Հրդեհ Նալբանդյան-Նոր Արտագերս ավտոճանապարհին․ մեքենան ամբողջությամբ այրվել է 21:3325 Մայ, 2026
  • Բարկացած էմոջիների գրոհ՝ նախարարի ու պատգամավորների էջերի վրա. Պապիկյանն ակնարկում է՝ ով է հեղինակը 21:2425 Մայ, 2026
  • Նախընտրական մեծ հեռուստաբանավեճերը կկազմակերպվեն հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան 21:0925 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Արտահոսք․ Կրեմլի՝ ՀՀ ընտրություններին միջամտելու պլանների մասին բացահայտումներ 21:0025 Մայ, 2026
  • Մայիսի 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4225 Մայ, 2026
  • Հայկական բրենդին ճանաչելի ու մրցունակ դարձնելու ճանապարհին 20:3025 Մայ, 2026
  • Ռուսական հետախուզության արտահոսած փաստաթղթերը՝ Հայաստանում իշխանափոխության վերաբերյալ 20:2325 Մայ, 2026
  • Նոր խաբեություններ՝ +63 և +212 կոդերով․ ԿԲ-ն զգուշացնում է 20:1625 Մայ, 2026
  • Ազգային ժողովի ընտրությանը կմասնակցի ոչ թե 19, այլ 18 քաղաքական ուժ․ «Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարից 20:1625 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015