Հայկական անմահ էպոսի բացառիկ բեմական մեկնաբանությունը կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ դեկտեմբերի 18-ին և 19-ին:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով՝ «Հող Արթուն» էթնո-էլեկտրո խումբը ստեղծել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան, որը կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Բաց մի թողեք տարվա գլխավոր առաջնախաղը»,- հորդորում են քաղաքապետարանից։
Տոմսերը՝ www.opera.am-ում: