Տավուշի մարզպետի աշխատակազմը հերքում է լրատվամիջոցներից մեկում հրապարակած տեղեկությունը, թե իբր մարզպետի աշխատակազմից որևէ ուսուցչի կամ քաղաքացու առաջարկվել է մասնակցել նոյեմբերի 2-ին Սուրբ Հովհաննավանքում նախատեսվող պատարագին։
Նման դեպք չի եղել։
«Մարզպետի աշխատակազմը չի զբաղվում կրոնական միջոցառումների կազմակերպմամբ կամ մասնակիցների հավաքագրմամբ»,-նշվում է հայտարարության մեջ։