Հովհաննավանքում այսօր տեր Արամ քահանայի մասնակցությամբ պատարագ է մատուցվել, որին ներկա է եղել վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցողն անվանել է Նորոգման պատարագ, ընդգծել՝ դրանով մեկնարկում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլը:
Պատարագի ընթացքում տեր Արամը դիմել է նաև վարչապետին՝ շնորհակալություն հայտնել 2000 տարի առաջվա սխալը չկրկնելու, Հերովդեսի պես չգործելու համար:
Պատարագին բազմաթիվ քաղաքացիներ են մասնակցել:
Հեղինակ՝ Աննա Զախարյան