Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքված «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:
Համաձայնագրով նախատեսվում է հետևյալ օժանդակությունը՝ մասնավոր տնտեսության զարգացում և նախնական և միջին մասնագիտական կրթություն Հայաստանում՝ մինչև 6 100 000 եվրո (վեց միլիոն հարյուր հազար եվրո), կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացման՝ մինչև 6 100 000 եվրո (վեց միլիոն հարյուր հազար եվրո), Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացում՝ մինչև 3 100 000 եվրո (երեք միլիոն հարյուր հազար եվրո), ուսումնասիրությունների և մասնագետների հայաստանյան ֆոնդեր՝ մինչև 300 000 եվրո (երեք հարյուր հազար եվրո):
ԳԴՀ կառավարությունը Համաձայնագրի 1-ին կետով ներկայացված՝ վերոնշյալ 4 ծրագրերի իրականացման համար տրամադրում է անձնակազմային և ոչ դրամական ծառայություններ, անհրաժեշտության դեպքում նաև ֆինանսական գումարներ՝ 15 600 000 եվրո ընդհանուր արժեքով (տասնհինգ միլիոն վեց հարյուր հազար եվրո)։ Նշված ծրագրերի կատարումը ԳԴՀ կառավարությունը հանձնարարում է Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությանը (ԳՄՀԸ/GIZ):