Կառավարությունը նախատեսում է 2026 թվականից ներդնել անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Ի՞նչ է դա նշանակում: Ասենք՝ դուք անկանխիկով առևտուր եք անում 10 հազար դրամի, դրա 2 տոկոսը վերադարձվում է ձեզ:
Համակարգը կգործի ARCA քարտ ունեցող քաղաքացիների համար, և, բնականաբար, սա չի վերաբերում, օրինակ, խաղային ոլորտի գործարքներին:
Սա շատ լավ որոշում է անկանխիկի ծավալներն ավելի մեծացնելու, ստվերի դեմ պայքարելու, ինչպես նաև անկանխիկով առևտուր անող քաղաքացիներին հավելյալ դրամական խրախուսանք տալու առումով»,- նշել է նա: