ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որը կրում է «Ի՞նչ է խորհրդանշում Հովհաննավանքի այսօրվա պատարագը» խորագիրը:
Տեսանյութում վարչապետն ասում է՝ խնդիրն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը իր արդեն հայտնի խմբակի հետ պղծության շղթաների մեջ է կալանել մեր Սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
«Նրանք ամենևին մեր տեր և ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ուսմունքը և վարդապետությունը չեն տարածում, այլ տարածում են պղծություն, կոռուպցիա, քրեական ենթամշակույթ:
Մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել, և այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ազատագրման գործնական փուլի մեկնարկը:
Եվ մեզնից յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը, ներառյալ Հա առաքելական սուրբ եկեղեցու քահանաները:
Սիրում եմ բոլորիդ և աղոթում եմ բոլորիդ համար:
Եվ որպես դրա առհավատչյա, ուզում եմ ձեզ հետ խոսել սաղմոսով: Սաղմոս համար մեկ, Իրական ճշմարտությունը, Սաղմոս Դավթի. «Երանելի է այն մարդը, որն ամբարիշների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և հանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից և գիշեր-ցերեկ խորհում է նրա պատվիրանների մասին:
Նա նման է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի, որն իր պտուղը ժամանակին կտա, իսկ նրա տերևը չի թափվի, և ամեն բան, ինչ էլ որ անի, կհաջողվի նրան:
Այսպես չեն ամբարիշտները, այսպես չեն, այլ նման են հողմափոշու, որ հոսում են երկրի երեսին, ուստի ամբարիշտները չեն դիմանա դատաստանին, ոչ էլ մեղավորները կլինեն արդարների հավաքի մեջ, քանզի Տերը գիտի արդարների ճանապարհները, իսկ ամբարիշտների ճանապարհները կորստյան են տանում:
Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- ասում է վարչապետը: