Ամենամեծ ստվերը շինարարության ու առևտրի մեջ է: Հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը: Կառուցապատողները, մասնավորապես, ստվերում մնալու համար դիմում են համակարգչային նոր հնարքներով խարդախությունների: Հակոբյանն ասել է, որ իրենք մտադիր են ավելացնել արհեստական բանականության գործիքներով կոմիտեի ֆինանսական հետախուզության կարողությունները:
Մանրամասները՝ ռեպորտաժում: