• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ. «Հարևաններ» ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է... 20:11
Խցանումների դեմ ցավոտ լուծումներ. քաղաքացիներին սպասվում են սահմանափակումներ Խցանումների դեմ ցավոտ լուծումներ.... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տնտեսություն 20:2324 Հոկ, 2025

Էդուարդ Հակոբյանը ամփոփել է Պետական եկամուտների կոմիտեի 2025 թ. 9 ամիսների աշխատանքը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հոկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները, ինչպես նաև պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Հարկային եկամուտների ցուցանիշներ

Պետական եկամուտների կոմիտեն՝ հարկ վճարողների հետ համագործակցությամբ, 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովվել է 2 տրլն 13 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով ինն ամիսների համար նախատեսված ցուցանիշից ավելի է 13.4 մլրդ դրամով, իսկ վերանայված ցուցանիշից` 7.4 մլրդ դրամով: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 246 մլրդ դրամով կամ 14%-ով: ՊԵԿ նախագահի խոսքով՝ հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է տնտեսական ակտիվությունից առաջանցիկ հարկերի վճարում, ինչը ոչ միայն տնտեսական գործոնների, այլև վարչարարության արդյունավետության, ինչպես նաև բարեփոխումների արդյունք է, որի առանցքում մարդակենտրոնությունն է` հիմնված արդարության և հոգատարության վրա։

ՊԵԿ գործունեության արդյունավետություն

Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականին շարունակել է կատարելագործել վերլուծական գործիքակազմը՝ նպատակ ունենալով բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը և խթանել հարկ վճարողների կարգապահությունը։ Միաժամանակ, հարկային ռիսկերի վերլուծության համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքների շրջանակում վերանայվել են կիրառվող չափորոշիչները և վերլուծական մոտեցումները։ Անդրադառնալով ստուգումների արդյունքներին՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ այս առումով 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ստուգման և ուսումնասիրության բոլոր գործիքներով արձանագրվել է կամ ստուգման ընթացքում ճշտվել է մոտ 104 մլրդ լրացուցիչ հարկային պարտավորություն։ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վերլուծական գործիքակազմով հաշվարկներում հայտնաբերված անճշտությունների արդյունքում հարկ վճարողների կողմից լրացուցիչ հայտարարագրվել է շուրջ 57 մլրդ դրամ գումար, ինչը շուրջ 9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ 2025 թվականի ինն ամիսների ընթացքում հաշվարկային փաստաթղթերով ուղեկցված գործարքների իրացման շրջանառությունն աճել է 15 տոկոսով, իսկ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման քանակի մասով՝ 17 տոկոսով։ Միաժամանակ, մանրածախ առևտրի և ծառայությունների շրջանակում անկանխիկ վճարումների քանակն աճել է 55 տոկոսով, իսկ գումարը՝ 32 տոկոսով: Չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված ստուգումներով արձանագրվել է շուրջ 2000 չգրանցված աշխատող, ինչն ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 28 տոկոսով:

Ստվերի դեմ պայքարի արդյունքներ

2025 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 25 տոկոսով։ Սակայն միջոցառումների նվազմանը զուգահեռ՝ զգալիորեն աճել է ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունավետությունը։ Մասնավորապես, հայտնաբերվել է շուրջ 325 մլրդ դրամի ստվերային շրջանառություն, ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 160 մլրդ դրամով կամ շուրջ 97 տոկոսով։ Հայտնաբերված թաքցված հարկի ընդհանուր գումարը կազմել է 108 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 52 տոկոսով։ ՊԵԿ նախագահը հավելել է, որ ստվերի դեմ պայքարում լայնորեն կիրառվել են նաև թվային հետախուզության գործիքներ։

Մաքսային ոլորտի հիմնական արդյունքներ

2025 թվականի ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ շուրջ 5 տոկոսով բարելավվել է մաքսային մարմնի կողմից միջին օրական կտրվածքով սպասարկվող բեռնատարների քանակական ցուցանիշը: Հաշվետու ժամանակաշրջանում շուրջ 8 տոկոսով բարելավվել է մաքսային մարմնի կողմից մինչև 60 րոպեի ընթացքում բացթողնվող ներմուծման հայտարարագրերի կշիռը՝ 12 տոկոսից հասնելով 20 տոկոսի։ 2025 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 2024 թ. 9 ամսվա համեմատությամբ՝ շուրջ 92 անգամ բարելավվել է մաքսային մարմնի կողմից ավտոմատ բացթողնմամբ (այսինքն, առանց ստուգման) ապրանքների հայտարարագրերի բացթողնման քանակը: Իսկ նախնական մաքսային հայտարարագրման համակարգից հաշվետու ժամանակահատվածում օգտվողների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 47 տոկոսով։ Մաքսային ռիսկերի վերլուծության համակարգի բարելավման շրջանակում իրականացվել է մաքսային ռիսկերի չափանիշների համակողմանի ուսումնասիրություն և կատարվել են բազմաթիվ փոփոխություններ: Փոփոխությունները գործարկվել են 2025թ. հուլիսի 1-ից, ինչի արդյունքում, եթե մինչև 2025թ. հուլիսի 1-ը «Կանաչ» ռիսկի մակարդակով բացթողումների կշիռը կազմում էր ընդհանուր ներմուծման հայտարարագրերի 54 տոկոսով, ապա 2025 թ. հուլիսի 1-ից հետո այդ ցուցանիշը կազմում է 62%:

Թվայնացում

Շարունակվել են կատարելագործել մաքսային և հարկային թվային համակարգերը։ Մասնավորապես, իրականացվել են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի լավարկում և անցում է կատարվել նախալրացմանը, տվյալների հասանելիության ընդլայնմանը և վերլուծական գործիքների կատարելագործմանը։ Բարելավվել է դրոշմավորման ենթակա ապրանքների հետագծելիության համակարգը։ Գործարկվել է նույնականացման միջոցներով թվային դրոշմավորման տեղեկատվական հավելվածը, որը թույլ է տալիս ապրանքների իրացման ժամանակ տեղեկատվությունը փոխանցել Պետական եկամուտների կոմիտե։ Գործարկվել է թվային աշխատանքային պայմանագրեր համակարգը, որը հնարավորություն է տալիս գործատուներին ստեղծել և էլեկտրոնային եղանակով ստորագրել աշխատանքային պայմանագրեր, աշխատանքի ընդունման ու պայմանագրի լուծման հրամաններ և համաձայնագրեր։ Ավտոմատացվել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տրամադրման գործընթացը։ Մաքսային ոլորտում թվայնացման բարեփոխումների շրջանակում, մաքսային մարմնում նախատեսվում է ներդնել Մաքսային միասնական հաշվի համակարգը։ Միաժամանակ, շարունակվում են EXIM տեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները։

Միջազգային համագործակցություն

Հաշվետու ժամանակաշրջանում ընդլայնվել է միջազգային համագործակցությունը, ակտիվացել է միջազգային կառույցների և տարբեր երկրների միջև բազմակողմ և երկկողմ գործակցությունը, իրագործվել են նաև մի շարք միջազգային կարևոր նախաձեռնություններ։

2025 թվականին Հայաստանն առաջին անգամ հարկման նպատակով ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ փոխադարձության սկզբունքով տեղեկություններ է փոխանակել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) նախաձեռնած ավտոմատ փոխանակման համակարգին միացած ավելի քան 120 պետություններից 47-ի հետ։ Սեպտեմբերի 30-ին հաջողությամբ իրականացվել է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխադարձ փոխանակում գործընկեր պետությունների հետ։ Պետական եկամուտների կոմիտեն կնքել է առաջին նախնական գնագոյացման պայմանավորվածության համաձայնագիրը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ՝ երեք տարի ժամկետով։ Առաջիկայում նախատեսվում է կնքել նախնական գնագոյացման երկու նոր համաձայնագիր։ ԱՄՀ փորձագիտական խմբի կողմից այս տարի իրականացվել և հաջողությամբ ամփոփվել է հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Tool-TADAT) կիրառությամբ հարկային վարչարարության արդյունավետության գնահատումը։ Հայաստանի Հանրապետությունը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ստորագրել են «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր՝ ընդհանուր 45 մլն եվրո ֆինանսավորման շրջանակում, որոնք կուղղվեն Երևան մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը: Միջազգային համագործակցության ոլորտում կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել հարևան պետությունների հետ։ Մասնավորապես, քննարկվում է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրումը, իսկ Վրաստանի հետ իրականացվում են աշխատանքներ համատեղ օգտագործման մաքսային անցակետի ներդրման ուղղությամբ։

Հարկային և մաքսային ծառայողների պատրաստում և վերապատրաստում

ՊԵԿ նախագահն ասուլիսի ընթացքում խոսել է նաև աշխատակիցների մասնագիտական կարողությունների և բարեվարքության բարձրացման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում արձանագրված արդյունքների մասին։ Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը՝ Էդուարդ Հակոբյանը կարևորել է համակարգում ծառայողական քննությունների դերի ուժեղացումը։ Մասնավորապես, իրականացվել է 71 ծառայողական քննություն, որից 59-ն ավարտվել է կարգապահական պատասխանատվության կիրառմամբ, ինչը 64 տոկոսով ավել է անցած տարվա ցուցանիշից, բացի այդ առերևույթ հանցագործությունների մասին ներկայացվել է 23 հաղորդում։ Ընթացիկ տարում շարունակվում է հարկային և մաքսային ծառայողների պատրաստման և վերապատրաստման գործընթացը։

Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում:

Դիտումների քանակ32
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը 11:0310 Սեպ, 2026
  • Իրավական համագործակցության խորացում. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին 10:4910 Սեպ, 2026
  • Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն Պապիկյան 10:3310 Սեպ, 2026
  • ՀԱՖՆ նոր համերգաշրջանը՝ նոր ձևաչափով 10:1510 Սեպ, 2026
  • Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր 10:1210 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայությունների մի շարք լուծումներ նախատեսել ենք, բայց հին ու նոր համակարգերի մեջ էական խզում և ճեղքվածք կա․ նախարար 10:0410 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացումը 10:0010 Սեպ, 2026
  • Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն 09:5510 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ 09:5110 Սեպ, 2026
  • «Վեոլիա ջուր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 429 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3310 Սեպ, 2026
  • Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել 09:1510 Սեպ, 2026
  • Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս 08:4810 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2010 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0310 Սեպ, 2026
  • Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում, Շիրակավանում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող հատվածում շինարարներ չեն եղել․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ 00:5410 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում սահմանվում է նավագնացության արգելված գոտի 00:3010 Սեպ, 2026
  • Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 23:4809 Սեպ, 2026
  • Ես նման սցենարներ բացառում եմ. ՔՊ պատգամավորը՝ եվրաինտեգրման հարցում նահանջի հնարավորության մասին 23:3909 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր 23:1709 Սեպ, 2026
  • Հանրապետության հրապարակի ստորգետնյա պատմական շերտը կդառնա թանգարան. հայտարարված է մրցույթ. ԿԳՄՍՆ 22:4809 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ը մեկնարկում է․ սեպտեմբերի 10-13-ը ճանապարհներին կլինեն սահմանափակումներ 22:3709 Սեպ, 2026
  • Տնտեսական զարգացումը համահունչ է կառավարության կանխատեսմանը. ֆինանսների նախարար 22:2909 Սեպ, 2026
  • COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան 22:1309 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:0109 Սեպ, 2026
  • Կաշկանդվածություն չունենք. ՊԵԿ նախագահը՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող բիզնեսներում ստուգումների մասին 21:4809 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը 21:3309 Սեպ, 2026
  • Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն 21:1709 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ՀԱՊԿ, ռուսական ռազմաբազա ու ԵՄ․ թեժ քննարկումներ ԱԺ-ում 21:0009 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5709 Սեպ, 2026
  • Ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ 20:5209 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի 20:4709 Սեպ, 2026
  • Ուկրաինական դրոններն առաջին անգամ հարձակվել են Նովի Ուրենգոյի վրա, որն Ուկրաինայից հեռու է 2800 կիլոմետր 20:4209 Սեպ, 2026
  • Ձեռագործ աշխատանքներ՝ քարից. սիրիահայ հայրենադարձի բիզնեսը 20:4109 Սեպ, 2026
  • Պակիստանը կարող է ավիահարվածներ հասցնել հութիներին, եթե Սաուդյան Արաբիան դիմի այդ հարցով 20:3609 Սեպ, 2026
  • Բայրամովը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 20:3009 Սեպ, 2026
  • Կրկին կեղծ գովազդներ՝ «Լուրերի» մեկնաբանների տեսքով ու ձայնով. տեսանյութերը հազարավոր դիտումներ ունեն 20:2409 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքը 20:1909 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:1209 Սեպ, 2026
  • Երթևեկության սահմանափակումներ Երևանում 20:0609 Սեպ, 2026
  • Կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը 19:5909 Սեպ, 2026
  • Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո 19:5209 Սեպ, 2026
  • Հայտարարագրի լրացում՝ լիազորված անձի միջոցով 19:4509 Սեպ, 2026
  • Հարաբերությունների կարմիր թելը՝ ըստ Անժելա Կարապետյանի 19:3609 Սեպ, 2026
  • Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը 19:2809 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 9. 2026 19:2109 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և Գերմանիան անցկացնում են խոշոր տիեզերական գագաթնաժողով՝ չնայած ԱՄՆ-ի բոյկոտին և Մերցի բացակայությանը. Euronews 19:1309 Սեպ, 2026
  • Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները 19:0209 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կեղծ գովազդներ՝ հայտնի դեմքերի անունից. AI-ով փոխել են նրանց խոսքն ու ձայնը 19:0009 Սեպ, 2026
  • Սերբիայի նախագահը պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության մասին 18:4909 Սեպ, 2026
  • Կա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասին 18:4809 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը 18:4109 Սեպ, 2026
  • ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը 18:3309 Սեպ, 2026
  • «Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 18:2809 Սեպ, 2026
  • Հայ-վրացական գիտական շփումներ՝ Երևանում 18:2109 Սեպ, 2026
  • Շիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտել 18:1409 Սեպ, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին և տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ 18:0609 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան ընդլայնում է Յոնբենի միջուկային համալիրը. ԱԷՄԳ 17:5909 Սեպ, 2026
  • 300 մեքենա աղբ է դուրս բերվել. Հրազդան համայնքին վերադարձված այգում կրթական-ժամանցային գոտի է բացվել 17:5209 Սեպ, 2026
  • Առաջարկվում է ձևավորել նոր Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ 17:4509 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՆԳՆ ոստիկանություն 17:3609 Սեպ, 2026
  • ԱԺ հանձնաժողովը քննարկել է 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը 17:2809 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է 17:2109 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 17:1409 Սեպ, 2026
  • Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը 17:0409 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | TRIPP-ը կարևոր է ոչ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար. Բայրամով 17:0009 Սեպ, 2026
  • Մանկապարտեզն օտարել է կադաստրայինից 7 անգամ ցածր գնով. մեղադրվում է Պտղնիի նախկին համայնքապետը 16:5109 Սեպ, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 16:4509 Սեպ, 2026
  • ԵՄ դատարանը մերժել է Ուկրաինային աջակցելու համար ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը 16:3409 Սեպ, 2026
  • Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է. ՊԵԿ նախագահ 16:2209 Սեպ, 2026
  • Ազատ ժամանակ, Փարիզ, արտիշոկ. վարչապետը կադրեր է հրապարակել 16:1209 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանը՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:0109 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ 15:3409 Սեպ, 2026
  • Հասանք Փարիզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2109 Սեպ, 2026
  • Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից 15:1309 Սեպ, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 15:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Ինչ կոնկրետ արդյունք են տալիս անակնկալ այցերը զորամասեր. Պապիկյանը պարզաբանել է 15:0009 Սեպ, 2026
  • Ռուբիոն հնարավոր է համարել ուկրաինական կարգավորման հետագա նախաձեռնությունների մշակումը 14:5809 Սեպ, 2026
  • Tour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 14:4609 Սեպ, 2026
  • Պետք է տապալենք իրանական ռեժիմը. Նեթանյահու 14:3709 Սեպ, 2026
  • Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:2609 Սեպ, 2026
  • ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին 14:1509 Սեպ, 2026
  • Օդանավում կարդացի, ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, կնվիրեմ ուղևորներից մեկին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 14:0609 Սեպ, 2026
  • Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը 13:5809 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները 13:4909 Սեպ, 2026
  • ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը 13:4009 Սեպ, 2026
  • Լոնդոնն արգելել է իսրայելական ապրանքներն Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից 13:2909 Սեպ, 2026
  • Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից 13:2009 Սեպ, 2026
  • ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում 13:1409 Սեպ, 2026
  • Թեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Պապիկյան 13:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետը Փարիզում կմասնակցի միջազգային տիեզերական գագաթնաժողովին | 09.09.2026 13:0009 Սեպ, 2026
  • ՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտերի տրամադրման գործընթացը 12:5909 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձին 12:4809 Սեպ, 2026
  • Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 12:3209 Սեպ, 2026
  • Շարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը 12:2409 Սեպ, 2026
  • Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:1109 Սեպ, 2026
  • Մինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտեն 12:0009 Սեպ, 2026
  • ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 11:4809 Սեպ, 2026
  • «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել 11:4609 Սեպ, 2026
  • Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորությունները 11:3709 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումը 11:2709 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015