Հայաստանը քայլ-քայլ հաղթահարում է շրջափակումը՝ Կառավարության նիստին հայտարարել է վարչապետը՝ ընդգծելով՝ Վաշինգտոնի հռչակագիրը և ձեռք բերված պայմանավորվածությունները իրենց հետ բերել են կոնկրետ արդյունքներ:
Գործադիրի նիստին արձանագրվել է, որ սեպտեմբերի տվյալով առաջին անգամ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հատել է 800 հազարի սահմանը: Կասկադ համալիրը ամբողջական ու ավարտուն տեսքի բերելու ամերիկյան կոնսորցիումի ներդրումային առաջարկը կազմել է 20 մլրդ 46 մլն դրամ:
Նիստի օրակարգը՝ ռեպորտաժում: