Երևան քաղաքի 2807-րդ տարեդարձի առթիվ Երևան քաղաքի արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նկարիչ Տարոն Արտավազդի Մուրադյանին կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը: Այդ մասին հարցը քննարկվեց Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 23-ի նիստին:
Տարոն Մուրադյանը Նկարիչների միության անդամ է, ունեցել է անհատական ցուցահանդեսներ Փարիզում, Նյու Յորքում, Ժնևում, Երևանում: Մասնակցել է նաև խմբային ցուցահանդեսների Հայաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում և այլ երկրներում: