Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ Երևան քաղաքի արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար առաջարկվում է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք Վիգենի Իսահակյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում: Նախագիծն ընդգրկված է Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 23-ի նիստի օրակարգում:
Ավագանու նիստին ներկայացվեց նրա կենսագրությունը, նշվեց, որ նա գրող Ավետիք Իսահակյանի թոռն է, ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Նա հեղինակ է 300-ից ավելի գիտական աշխատությունների, հրապարակումների, հոդվածների: Ավետիք Իսահակյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, արժանացել է նաև «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչմանը:
Նախագիծն ընդունվեց 43 կողմ, 3 դեմ, 8 ձեռնպահ ձայներով: