Հորդանան գետի արևմտյան ափին՝ պաղեստինյան օկուպացված տարածքներում, կառուցված անօրինական հրեական բնակավայրերի անեքսիա նախատեսող օրինագիծը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացել Իսրայելի Քնեսեթում (խորհրդարան) կայացած նախնական քվեարկության ժամանակ:
Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քվեարկությանը մասնակցել է 49 պատգամավոր, 25-ը կողմ են քվեարկել, 24-ը՝ դեմ:
«Նոամ» կուսակցության պատգամավոր Ավի Մաոզի ներկայացրած օրինագիծը կոչ է անում Քնեսեթին քննարկել գրավյալ պաղեստինյան տարածքների անեքսիայի հարցը, որտեղ գտնվում են անօրինական հրեական բնակավայրերը: Փաստաթուղթը խորհրդանշական բնույթ ունի։
Որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի, խորհրդարանում այն պետք է անցնի ևս երեք ընթերցում։