Խստորեն դատապարտում եմ այն ամբողջ հակաեկեղեցական շարժումը, որ տարվում է Կտրիճ Ներսիսյանի և նրա աջակիցների, ինչպես նաև ընդդիմության կողմից: Խստորեն դատապարտում եմ Հայ առաքելական եկեղեցու օծված քահանա տեր Արամի նկատմամբ տարվող այդ ատելության արշավը: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ դա հենց հակաեկեղեցական բնույթ ունի:
«Խստորեն դատապարտում եմ Կտրիճ հակակեղեցական շարժման առաջնորդի կողմից քահանաներին, ինչպես պարզ դարձավ այն մյուս ձայնագրությունից, այդ թվում՝ արքեպիսկոպոս քահանաներին ստիպելը, որպեսզի նրանք իրենց ծնողների հետ գնան Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի միտինգներին:
Կարծում եմ՝ էս հակաեկեղեցական արշավը, որը ղեկավարվում է Կտրիճ Ներսիսյանի կողմից, պիտի հանգուցալուծվի, և Կտրիճը պիտի հեռանա Վեհարանից: Իմ կարծիքով՝ հակաեկեղեցական բառը շատ է շահարկվում: Իմ կարծիքով՝ հակաեկեղեցական բառի մարմնավորումը հենց Կտրիճն է իր այդ գործողությամբ»,- հայտարարեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցին դիմացել է դարեր շարունակ, ու վստահ է, որ կտրիճակգբակղերաքրեաօլիգարխիկ այս կլանի ասպատակությանը ևս կդիմանա:
«Այն բոլոր քահանաները, որոնց գրպանում կա այն արծաթը, որով դավաճանել են թե՛ Հիսուսին, թե՛ ՀՀ-ին՝ թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով, պատասխան կտան առաջին հերթին Աստծո առաջ»,- հայտարարեց Վահագն Ալեքսանյանը: