Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ են հայտնաբերվել «Էլիզա և Գոհար» ՍՊԸ-ին պատկանող մարինացված բանջարեղենի և մսի պահածոների արտադրամասում (Երևան, Նուբարաշեն):
-
արտադրամասում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ,
-
հատակների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ լվացվող նյութերից, եղել են վնասված,
-
ինչպես շինության, այնպես էլ պահեստային մասի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
-
հոսանքալարերը չեն պահվել պաշտպանիչ տուփի մեջ,
-
չի եղել հանդերձարան անձնակազմի համար,
-
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն եղել պատշաճ մաքրված և ախտահանված:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է մարինացված բանջարեղենի և մսի պահածոների արտադրության արտադրական գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: