Երևանում շարունակվում են ընդլայնվել կանաչ տարածքները։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Կենդանաբանական այգու ծառուղիներում այսօր ավելի քան 100 արծաթափայլ եղևնու մատղաշ տնկիներ են տնկվել։
Նախաձեռնությունն իրականացվել է «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի հետ համատեղ:
Ծառերը նվիրել է հայ ժողովրդի մեծ բարեկամ՝ գերմանացի քահանա Կառլ-Հայնց Շայդեն»,- ասված է հաղորդագրությունում։
