• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ. «Հարևաններ» ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է... 20:11
Խցանումների դեմ ցավոտ լուծումներ. քաղաքացիներին սպասվում են սահմանափակումներ Խցանումների դեմ ցավոտ լուծումներ.... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վարչապետը ծանոթացել է Արագածոտնի և Շիրակի մարզերում իրականացված և ընթացիկ ծրագրերին
Հասարակություն
19:4918 Հոկ, 2025

Վարչապետը ծանոթացել է Արագածոտնի և Շիրակի մարզերում իրականացված և ընթացիկ ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր՝ ծանոթացել դպրոցաշինության և առողջապահական հաստատությունների կառուցման, վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներին:

Երկրի ղեկավարի առաջին կանգառը եղել է Սասունիկի միջնակարգ  դպրոցում, որտեղ ներկայացվել են նորակառույց ուումնական հաստատությունում իրականացված աշխատանքներն ու ստեղծված պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 157 մլն դրամ։ Արդյունքում Սասունիկ բնակավայրն ունի նոր դպրոց՝ 432 աշակերտ հզորությամբ։ Դպրոցի կառուցումն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի ցանկում։ Աշխատանքներն իրականացվել է 2023-2025 թթ.:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին հոյակերտ դպրոցի բացման առիթով և ուրախությամբ արձանագրել, որ երեխաներն ուսումնառությունը շարունակում են այս դպրոցում։ «Ընդհանրապես, ինչքան ավելի համապարփակ ենք հասկանում մեր երկրի պրոբլեմները, այնքան ավելի ենք համոզվում, որ մեր բոլոր խնդիրների լուծումները կրթության մեջ են և կրթության ոլորտում են»,- ասել է վարչապետը և ընդգծել, որ դպրոցաշինությունը կրթական գործընթաց է, և այս առումով հսկայական աշխատանք է կատարվել: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը խոսել է իրականացվող աշխատանքների որակի, ստանդարտներին համապատասխանության, ինչպես նաև դպրոցի հետագա կառավարման կարևորության մասին: Վարչապետը նշել է, որ հենց դպրոցներում է որոշվում ամեն ինչ՝ երեխաներից յուրաքանչյուրի հետագա կյանքի ընթացքը, և հիշեցրել ուղերձը՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես»:

Հաջորդիվ վարչապետն այցելել է Աշտարակի բժշկական կենտրոնի նորակառույց պոլիկլինիկա, որտեղ ծանոթացել է իրականացված աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 761 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում մարզում կառուցվել է պոլիկլինիկայի և դիահերձարանի նոր շենք: Աշխատանքներն իրականացվել են 2022-2025 թթ.:

Աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Թալինի բժշկական կենտրոնի բացմանը, ծանոթացել ստեղծված պայմաններին: Նշվել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 475 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում Թալին համայնքն ունի վերակառուցված բժշկական կենտրոն։ Աշխատանքներն իրականացվել են 2021-2025 թթ.:

Արագածոտնի մարզում Լուսակնի միջնակարգ դպրոց այցելության ընթացքում վարչապետը շրջել է կրթական հաստատությունում, որտեղ նույնպես ծանոթացել է իրականացված շինարարական աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 766 մլն դրամ: «Թվով 22 համայնքներում փոքրաքանակ երեխաներով համալրված մոդուլային տիպի դպրոցների կառուցում» ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է նոր միջնակարգ դպրոց: Աշխատանքներն իրականացվել են 2020-2025 թթ.:

Վարչապետն իր խոսքում նշել է, որ Լուսակն գյուղն իր պատմության մեջ առաջին անգամ ունի դպրոց իր լաբորատորիայով ու սարքավորումներով, ինչը նշանակում է, որ կրթության հավասար հասանելիություն է ապահովված: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս դպրոցը՝ իրական Հայաստանի դպրոցը, Չորրորդ հանրապետության դպրոցը, ոչ թե պետք է երեխաների համար զարգացման առավելագույն նշաձող ֆիքսի, այլ ընդհակառակը՝ երեխաների զարգացման առավելագույն շեմը վերացնի:

Վարչապետի խոսքով՝ դպրոցում կա սովորելու, ստեղծագործելու, խաղալու, ընկերություն անելու, կյանքի մասին մտածելու, շփվելու հնարավորություն: «Դպրոցը կյանքի կենտրոն է, դպրոցը գյուղի, համայնքի, բնակավայրի կյանքի առանցք է և պետք է դառնա այդպիսին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին այս հրաշալի առիթով և համոզմունք հայտնել, որ այդ դահլիճում դեռ շատ հանդիպումներ, քննարկումներ կլինեն, և այդ բոլոր քննարկումները կլինեն կյանքի, ապրելու, սովորելու մասին: Ամփոփելով խոսքը՝ վարչապետը նշել է. «Մենք ձեզ դիմավորում ենք «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով, որովհետև իմացեք՝ ձեր լավ ապրելն ուրիշ որևէ մեկից կախված չէ, կախված է միայն ձեզանից, կախված է, թե այսօր դուք ինչով եք զբաղվում, իսկ այսօր դուք հենց բուն գործով զբաղվելու բոլոր պայմաններն ունեք, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ»։

Դպրոցաշինության ծրագրի շրջանակներում կառուցվել է նաև Ազատանի միջնակարգ դպրոցը, որտեղ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ստեղծված շենքային պայմաններն ու ենթակառուցվածքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 691 մլն դրամ: Աշխատանքներն իրականացվել են 2022-2025 թթ.: Ազատանի միջնակարգ դպրոցում իրականացվել են նաև վերանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 165 մլն դրամ: Աշխատանքներն իրականացվել են 2025 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Ծրագրերի իրականացման արդյունքում Ազատան բնակավայրն ունի նոր դպրոց՝ 576 աշակերտի համար։ Դպրոցի կառուցման և վերանորոգման աշխատանքներն ընդգրկված են ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի ցանկում։

Ազատանի միջնակարգ դպրոցում վարչապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին: «Հենց նրանց ստեղծած արդյունքի, հենց նրանց ստեղծած արժեքի բերումով է, որ մենք հնարավորություն ունենք իրականացնել Հայաստանում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը։ Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն մեր քաղաքացիներին, ովքեր իրենց ամենօրյա գնումներն անելիս չեն մոռացել վերցնել ՀԴՄ կտրոնը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել. «ՀԴՄ կտրոն վերցնելը նշանակում է պայքարել ստվերային տնտեսության դեմ, նշանակում է ավելի շատ հարկեր, որոնք գալիս են դեպի պետական բյուջե, և այս ամեն ինչը ՀԴՄ կտրոնի արդյունքում է»:

Խոսելով կրթության կարևորության մասին՝ երկրի ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է. «Այո, մենք մի ժամանակ ասում էինք՝ կրթության ոլորտի ռազմավարությունը մեզ համար առաջնահերթություն է, հիմա ասում ենք՝ կրթությունը մեզ համար ռազմավարություն է, այսինքն՝ կրթությունն ինքը ռազմավարություն է, և ոչ թե պարզապես կրթության ոլորտի ռազմավարություն ունենք, կրթությունը մեր ռազմավարությունն է շինարարության ոլորտում, կրթությունը մեր ռազմավարությունն է տրանսպորտի ոլորտում, կրթությունը մեր ռազմավարությունն է անվտանգության ոլորտում, կրթությունը մեր ռազմավարությունն է իրավակարգի ոլորտում, արդարադատության ոլորտում, արդյունաբերության ոլորտում, փոքր և միջին բիզնեսի ոլորտում, ընտանեկան բռնության ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում: Այսօր գյուղատնտեսության ոլորտում մեր ունեցած պրոբլեմների լուծումը կրթությունն է, միայն կրթությունը, բացառապես կրթությունը, ուրիշ լուծում պարզապես չկա, պարզապես ուրիշ լուծում գոյություն չունի»:

Վերանորոգված դպրոցների շարքում է նաև Գյումրու թիվ 28  հիմնական դպրոցը, որտեղ իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 192 մլն դրամ: Վարչապետին ներկայացվել է, որ ծրագրի իրականացման արդյունքում Գյումրի համայնքը կունենա վերանորոգված դպրոց՝ 435 աշակերտի համար։ Դպրոցի վերանորոգումն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի ցանկում։

Շիրակի մարզում Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Վարչապետը շրջել է դպրոցում և ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 186 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում Ախուրյան համայնքն ունի վերանորոգված դպրոց 362 աշակերտի համար։ Դպրոցի վերանորոգումն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի ցանկում։ Աշխատանքներն իրականացվել են 2024-2025 թթ.:

Վարչապետ Փաշինյանի վերջին կանգառը եղել է Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում, որտեղ երկրի ղեկավարին ներկայացվել են կրթական հաստատությունում իրականացված վերանորոգման աշխատանքները և ստեղծված պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 228 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում Գյումրի համայնքը կունենա վերանորոգված դպրոց՝ 235 աշակերտի համար։ Վերանորոգման աշխատանքներն ընդգրկված են ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի ցանկում, դրանք իրականացվել են 2024-2025 թթ.:

Դիտումների քանակ475
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը 11:0310 Սեպ, 2026
  • Իրավական համագործակցության խորացում. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին 10:4910 Սեպ, 2026
  • Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն Պապիկյան 10:3310 Սեպ, 2026
  • ՀԱՖՆ նոր համերգաշրջանը՝ նոր ձևաչափով 10:1510 Սեպ, 2026
  • Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր 10:1210 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայությունների մի շարք լուծումներ նախատեսել ենք, բայց հին ու նոր համակարգերի մեջ էական խզում և ճեղքվածք կա․ նախարար 10:0410 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացումը 10:0010 Սեպ, 2026
  • Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն 09:5510 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ 09:5110 Սեպ, 2026
  • «Վեոլիա ջուր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 429 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3310 Սեպ, 2026
  • Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել 09:1510 Սեպ, 2026
  • Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս 08:4810 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2010 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0310 Սեպ, 2026
  • Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում, Շիրակավանում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող հատվածում շինարարներ չեն եղել․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ 00:5410 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում սահմանվում է նավագնացության արգելված գոտի 00:3010 Սեպ, 2026
  • Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 23:4809 Սեպ, 2026
  • Ես նման սցենարներ բացառում եմ. ՔՊ պատգամավորը՝ եվրաինտեգրման հարցում նահանջի հնարավորության մասին 23:3909 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր 23:1709 Սեպ, 2026
  • Հանրապետության հրապարակի ստորգետնյա պատմական շերտը կդառնա թանգարան. հայտարարված է մրցույթ. ԿԳՄՍՆ 22:4809 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ը մեկնարկում է․ սեպտեմբերի 10-13-ը ճանապարհներին կլինեն սահմանափակումներ 22:3709 Սեպ, 2026
  • Տնտեսական զարգացումը համահունչ է կառավարության կանխատեսմանը. ֆինանսների նախարար 22:2909 Սեպ, 2026
  • COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան 22:1309 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:0109 Սեպ, 2026
  • Կաշկանդվածություն չունենք. ՊԵԿ նախագահը՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող բիզնեսներում ստուգումների մասին 21:4809 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը 21:3309 Սեպ, 2026
  • Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն 21:1709 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ՀԱՊԿ, ռուսական ռազմաբազա ու ԵՄ․ թեժ քննարկումներ ԱԺ-ում 21:0009 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5709 Սեպ, 2026
  • Ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ 20:5209 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի 20:4709 Սեպ, 2026
  • Ուկրաինական դրոններն առաջին անգամ հարձակվել են Նովի Ուրենգոյի վրա, որն Ուկրաինայից հեռու է 2800 կիլոմետր 20:4209 Սեպ, 2026
  • Ձեռագործ աշխատանքներ՝ քարից. սիրիահայ հայրենադարձի բիզնեսը 20:4109 Սեպ, 2026
  • Պակիստանը կարող է ավիահարվածներ հասցնել հութիներին, եթե Սաուդյան Արաբիան դիմի այդ հարցով 20:3609 Սեպ, 2026
  • Բայրամովը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 20:3009 Սեպ, 2026
  • Կրկին կեղծ գովազդներ՝ «Լուրերի» մեկնաբանների տեսքով ու ձայնով. տեսանյութերը հազարավոր դիտումներ ունեն 20:2409 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքը 20:1909 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:1209 Սեպ, 2026
  • Երթևեկության սահմանափակումներ Երևանում 20:0609 Սեպ, 2026
  • Կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը 19:5909 Սեպ, 2026
  • Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո 19:5209 Սեպ, 2026
  • Հայտարարագրի լրացում՝ լիազորված անձի միջոցով 19:4509 Սեպ, 2026
  • Հարաբերությունների կարմիր թելը՝ ըստ Անժելա Կարապետյանի 19:3609 Սեպ, 2026
  • Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը 19:2809 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 9. 2026 19:2109 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և Գերմանիան անցկացնում են խոշոր տիեզերական գագաթնաժողով՝ չնայած ԱՄՆ-ի բոյկոտին և Մերցի բացակայությանը. Euronews 19:1309 Սեպ, 2026
  • Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները 19:0209 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կեղծ գովազդներ՝ հայտնի դեմքերի անունից. AI-ով փոխել են նրանց խոսքն ու ձայնը 19:0009 Սեպ, 2026
  • Սերբիայի նախագահը պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության մասին 18:4909 Սեպ, 2026
  • Կա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասին 18:4809 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը 18:4109 Սեպ, 2026
  • ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը 18:3309 Սեպ, 2026
  • «Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 18:2809 Սեպ, 2026
  • Հայ-վրացական գիտական շփումներ՝ Երևանում 18:2109 Սեպ, 2026
  • Շիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտել 18:1409 Սեպ, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին և տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ 18:0609 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան ընդլայնում է Յոնբենի միջուկային համալիրը. ԱԷՄԳ 17:5909 Սեպ, 2026
  • 300 մեքենա աղբ է դուրս բերվել. Հրազդան համայնքին վերադարձված այգում կրթական-ժամանցային գոտի է բացվել 17:5209 Սեպ, 2026
  • Առաջարկվում է ձևավորել նոր Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ 17:4509 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՆԳՆ ոստիկանություն 17:3609 Սեպ, 2026
  • ԱԺ հանձնաժողովը քննարկել է 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը 17:2809 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է 17:2109 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 17:1409 Սեպ, 2026
  • Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը 17:0409 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | TRIPP-ը կարևոր է ոչ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար. Բայրամով 17:0009 Սեպ, 2026
  • Մանկապարտեզն օտարել է կադաստրայինից 7 անգամ ցածր գնով. մեղադրվում է Պտղնիի նախկին համայնքապետը 16:5109 Սեպ, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 16:4509 Սեպ, 2026
  • ԵՄ դատարանը մերժել է Ուկրաինային աջակցելու համար ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը 16:3409 Սեպ, 2026
  • Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է. ՊԵԿ նախագահ 16:2209 Սեպ, 2026
  • Ազատ ժամանակ, Փարիզ, արտիշոկ. վարչապետը կադրեր է հրապարակել 16:1209 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանը՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:0109 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ 15:3409 Սեպ, 2026
  • Հասանք Փարիզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2109 Սեպ, 2026
  • Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից 15:1309 Սեպ, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 15:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Ինչ կոնկրետ արդյունք են տալիս անակնկալ այցերը զորամասեր. Պապիկյանը պարզաբանել է 15:0009 Սեպ, 2026
  • Ռուբիոն հնարավոր է համարել ուկրաինական կարգավորման հետագա նախաձեռնությունների մշակումը 14:5809 Սեպ, 2026
  • Tour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 14:4609 Սեպ, 2026
  • Պետք է տապալենք իրանական ռեժիմը. Նեթանյահու 14:3709 Սեպ, 2026
  • Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:2609 Սեպ, 2026
  • ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին 14:1509 Սեպ, 2026
  • Օդանավում կարդացի, ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, կնվիրեմ ուղևորներից մեկին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 14:0609 Սեպ, 2026
  • Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը 13:5809 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները 13:4909 Սեպ, 2026
  • ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը 13:4009 Սեպ, 2026
  • Լոնդոնն արգելել է իսրայելական ապրանքներն Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից 13:2909 Սեպ, 2026
  • Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից 13:2009 Սեպ, 2026
  • ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում 13:1409 Սեպ, 2026
  • Թեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Պապիկյան 13:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետը Փարիզում կմասնակցի միջազգային տիեզերական գագաթնաժողովին | 09.09.2026 13:0009 Սեպ, 2026
  • ՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտերի տրամադրման գործընթացը 12:5909 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձին 12:4809 Սեպ, 2026
  • Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 12:3209 Սեպ, 2026
  • Շարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը 12:2409 Սեպ, 2026
  • Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:1109 Սեպ, 2026
  • Մինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտեն 12:0009 Սեպ, 2026
  • ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 11:4809 Սեպ, 2026
  • «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել 11:4609 Սեպ, 2026
  • Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորությունները 11:3709 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումը 11:2709 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015