Հոկտեմբերի 14-ին Թումո է այցելել Բելգիայի թագուհի Մաթիլդան: Թագուհուն ուղեկցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը և պատվիրակության անդամներ։
«Թումո Երևանում թագուհուն ողջունեցին մեր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը և զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, որոնք ներկայացրին Թումոյի նորարար կրթական մոդելը, ինչպես նաև Թումոյի ընդլայնման ծրագրերը Հայաստանում և արտերկրում, ներառյալ՝ Բելգիայի Լիեժ քաղաքում նախատեսվող նոր Թումո կենտրոնը։
Թագուհին այցի ընթացքում փորձարկեց մեր թումոբիլը, ինքնուսուցման վարժանքները և ներկա գտնվեց Ֆրանսիայից ժամանած նկարազարդող Չարլի Տոքի «Պատմություններ շարժման մեջ» անիմացիայի աշխատարանին։ Նա զրուցեց թումոցիների հետ և հանդիպեց «Զրանգի» ուսանողական բենդին։
Շրջայցի ավարտին թագուհին Apple Vision Pro տեխնոլոգիայով վիրտուալ այց կատարեց դեպի Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցանկում ներառված պատմական հուշարձաններ, որոնք թվայնացվել են Թումոյի հայկական պատմամշակութային ժառանգության սկանավորման ծրագրի շրջանակում»,- ասված է Թումոյի հաղորդագրության մեջ: