Արտգործնախարարությունում Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ նախագահին: Էլինա Վալտոնենի հետ հանդիպմանը ներկայացվել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերը, որով նոր իրողություն է ստեղծվել մեր տարածաշրջանում: Ֆինլանդիայի արտգործնախարարը վերահաստատել է՝ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել ընդլայնելու երկկողմ գործակցությունը:
Բաքվում պահվող անձանց հարցը Շարմ էլ Շելխում քննարկվել է ադրբեջանական կողմի հետ՝ տեղեկացրել է նախարար Միրզոյանը, հույս հայտնել, որ ջանքերը կտան դրական արդյունք։
Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի նախապայմանին անդրադառնալով՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ երկկողմ քննարկումներում այդպիսի հարց գոյություն չունի:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: