Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Կարո Շահվերդյանին: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Պարոն Շահվերդյանի մասնագիտական գիտելիքները, պետական համակարգում աշխատանքային փորձը լավագույնս կնպաստեն այս կենտրոնի զարգացմանը»,- նշել է նախարարը:
ԱՆ կախվածությունների բուժման ազգային կենտրոնի անցումային փուլի կառավարման համար Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել Գայանե Վարդազարյանին և թիմին մաղթել հաջողություններ:
