Հոկտեմբերի 10-ին Դիլիջանի միջազգային դպրոցում մեկնարկել է Հայաստանի շախմատի ակադեմիայի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից կազմակերպված ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Եզրափակիչ փուլին մասնակցում են 14 թիմեր՝ Երևանից և մարզերից: