TRIPP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային և այլ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ Ադրբեջանի և մյուս անդամ պետությունների հետ,- ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ասել է վարչապետը, ընդգծել՝ սա նշանակալի փոփոխություն և հանգամանք է, որը, անկասկած, կնպաստի ԱՊՀ շրջանակներում տնտեսական կապերի ամրապնդմանը և կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։ Դուշանբեում նախանշված նիստից առաջ պետությունների առաջնորդներին դիմավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունը:
Մանրամասները՝ տեսանյությում: