«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է՝ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝
-
հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գ.Գասպարյան, Լ.Ազգալդյան, Գ.Էմինի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
-
ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ը՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի գազասպառողների,
-
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը՝ Կոտայքի մարզի Սոլակ բնակավայրի մի հատվածի գազասպառողների,
-
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ը՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի, Գանձակ, Ծաղկաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: