ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում հետևել է պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ անցկացվող ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլին, պարգևատրել մրցանակակիրներին։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:
Եզրափակչի մասնակից թիմերի խաղերի ընթացքին հետևել են նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, զինվորականներ։
Թեժ մրցապայքարի արդյունքում ՊՆ կենտրոնական ապարատի ֆուտբոլի առաջնության հաղթող է ճանաչվել ԳՇ-5 թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել համապատասխանաբար ՊՆ-1 և ԳՇ-7 թիմերը։
Շնորհավորելով առաջնության արդյունքներով մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է նման միջոցառումներ կազմակերպելու կարևորությունը զինծառայողների միջև առողջ մրցակցային ոգու, կարգապահության և թիմային համախմբվածության ձևավորման գործում։
Մրցանակակիր թիմերը պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով, մարզական համազգեստով և գավաթներով։

.jpg)


