Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց. «Ձեր քննարկմանն է ներկայացվում ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2025-ի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 582 մլն 206 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը»:
Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 24 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրեր: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է.
-
Արագածոտնի մարզի 2 ծրագիր՝ 153.7 մլն դրամ
-
Արարատի մարզի 2 ծրագիր՝ 210.9 մլն դրամ
-
Արմավիրի մարզի 6 ծրագիր՝ 199.6 մլն դրամ
-
Գեղարքունիքի մարզի 3 ծրագիր՝ 125.9 մլն դրամ
-
Լոռու մարզի 2 ծրագիր՝ 192.8 մլն դրամ
-
Կոտայքի մարզի 1 ծրագիր՝ 25 մլն դրամ
-
Շիրակի մարզի 2 ծրագիր՝ 158.5 մլն դրամ
-
Սյունիքի մարզի 2 ծրագիր՝ 186 մլն դրամ
-
Վայոց ձորի մարզի 4 ծրագիր՝ 263.8 մլն դրամ
-
Տավուշի մարզի 2 ծրագիր՝ 66 մլն դրամ
«Ցանկանում եմ նշել, որ սույն որոշման հաստատմամբ կունենանք 2025 թվականի պետական բյուջեից 14.9 մլրդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- ասաց փոխնախարարը: