Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կարգապահական հանձնաժողովի որոշումների իր պաշտոնական էջում հրապարակել է` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 16.250 ԱՄՆ դոլարի չափով տուգանելու մասին:
2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի Պորտուգալիայի հետ խաղում արձանագրվել են մի շարք խախտումներ՝ թիմային ոչ պատշաճ վարքագիծ, խաղադաշտ ներխուժում կամ ներխուժման փորձ, անվտանգության կանոնների խախտում, ճայթրուկների կամ հրավառությունների կիրառում:
Իռլանդիայի հավաքականի հետ խաղում ևս արձանագրվել են նմանատիպ խախտումներ: