Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ճոճկան և Քարկոփ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: