Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ 24,7 կմ հատվածում վնասվել է «Արզնի-Աշտարակ» մայրուղային գազատարը, ինչի պատճառով հոկտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրի գազասպառողների, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի (ամբողջությամբ), Մուղնի թաղամասի, Տանձանոց թաղամասի, Սասունիկ, Կարին, Օշական, Փոքր Օշական, Ոսկեվազ, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Աղձք, Ագարակ, Բյուրական, Անտառուտ, Կոշ, Ուջան, Ոսկեհատ, Նոր Երզնկա բնակավայրերի գազասպառողների, «Լիոն Կառլո-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Լիոն Կառլո-2» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ձորակ-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետը՝ հոկտեմբերի 7-ի՝ ժամը 18:00-ն է։