«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության ծրագրով Գաֆէսճեան քանդակների պարտեզում («Կասկադ» համալիր) հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-21:00-ն կկայանա ջազային համերգ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Ջազ համերգ- Գաֆէսճեան քանդակների պարտեզ (Կասկադ)
12:00 - «Երևան» փողային նվագախումբ
13:00 - Jazz For Kids
14:00 - Yerevan calling քառյակ
15:00 - Արցախի պետական ջազ նվագախումբ
16:00 - Հայաստանի պետական ջազ նվագախումբ
17:00 - Միդնայթ ավենյու բենդ
18:00 - Մալխաս ջազ տրիո
19:00 - Վահագն Հայրապետյան տրիո
20:00 - Արտո Թունջբոյաջյան ու Արմենիան ՆեյվիԲենդ