Ավարտվել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խաղափուլը։ Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից:
Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտել է իր հանդիպումը Չեխիայի հավաքականի հետ:
Բոլոր չորս խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Այսօր խաղում էին Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը։
Կանանց հավաքականը այսօր մրցել է Լեհաստանի թիմի հետ, և հանդիպումն ավարտվել է Լեհաստանի օգտին՝ 3:1 հաշվով: