Հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերիին։ Այդ մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
Մարզպետը ողջունել է դեսպանին՝ ընդգծելով Գեղարքունիքի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունը, և ներկայացրել է մարզում ընթացող ծրագրերը, որոնք ապահովում են համաչափ զարգացում՝ անկախ որոշ բնակավայրերի սահմանամերձ լինելու հանգամանքից։
Մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրել է մարզում իրականացվող աշխատանքները, որոնք ընդգրկում են մի շարք կարևոր ուղղություններ՝
• դպրոցաշինություն.
• առողջապահության ոլորտի զարգացում.
• ենթակառուցվածքների բարելավում.
• ճանապարհաշինություն.
• ոռոգման և խմելու ջրի համակարգերի կառուցում և արդիականացում։
Մարզպետը ներկայացրել է նաև Գեղարքունիքի զարգացման ներուժը, մասնավորապես՝
-
գյուղատնտեսության.
-
ջերմոցաշինության.
-
վերականգնվող էներգիայի.
-
տուրիզմի ոլորտներում։
Դեսպան Մոնրոյ-Վինթերը բարձր է գնահատել մարզի հնարավորությունները և պատրաստակամություն է հայտնել աջակցել գործարար կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, այդ թվում՝ փորձի փոխանակման, տեղայնացման և արտադրանքի արտահանման ուղղություններով։
Կողմերը արձանագրել են համագործակցության զարգացման պատրաստակամություն։