Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 5-ին Հայաստանն ունի մեկ մասնակից:
Տղամարդկանց ընտրանու անդամ, 71 կգ քաշային Գոռ Սակահյանը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում դարձավ պոկում վարժության փոխչեմպիոն:
Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրեց 150 կգ ու 154 կգ: Այս վարժությունում Սահակյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Հրում վարժությունում մեր ծանրորդն անհաջող մասնակցեց:
Նորվեգիայում անցկացվող աշխարհի առաջնությունում տղամարդկանց մեր ընտրանին ունի հետևյալ կազմը.
Գառնիկ Չոլակյան (60 կգ)
Գոռ Սահակյան (71 կգ)
Սուրեն Գրիգորյան (88 կգ)
Սիմոն Մարտիրոսյան (110 կգ)
Գարիկ Կարապետյան (110 կգ)
Վարազդատ Լալայան (+110 կգ):
Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:
Կանանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցի Աննա Ամրոյանը (77 կգ):
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, իսկ մարզիչը` Տարոն Թովմասյանը:
Աշխարհի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 2-11-ը: