Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Գառնիկ Չոլակյանը 10-րդն է աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացրել է ֆեդերացիան:
Նորվեգիայում շարունակվող աշխարհի առաջնության 60 կգ քաշում Գառնիկ Չոլակյանը պոկեց 123 կգ և հրեց 152 կգ: Երկամարտի 275 կգ արդյունքով հայ ծանրորդը 10-րդն է:
Հիշեցնենք՝ Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում` տղամարդկանց ընտրանին ունի հետևյալ կազմը.
Գառնիկ Չոլակյան (60 կգ)
Գոռ Սահակյան (71 կգ)
Սուրեն Գրիգորյան (88 կգ)
Սիմոն Մարտիրոսյան (110 կգ)
Գարիկ Կարապետյան (110 կգ)
Վարազդատ Լալայան (+110 կգ)
Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:
Կանանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցի Աննա Ամրոյանը (77 կգ): Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, իսկ մարզիչը` Տարոն Թովմասյանը: