• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությանը Այլ հայացք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությանը 15:07
Մշակույթի նկատմամբ պետք է խիստ վերահսկողություն սահմանվի. Արաբյան Մշակույթի նկատմամբ պետք է... 20:40
Օրը՝ 60 վայրկյանում | 09.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.05.2026 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում տեղի կունենա Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը
Մշակույթ
18:2703 Հոկ, 2025

«Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում տեղի կունենա Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 30-ը համաշխարհային արվեստի կենտրոններից մեկում՝ Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում, կկայանա կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ամբողջական հետահայաց ցուցադրությունը:

Այս կարևոր իրադարձությանն ընդառաջ՝ Կինոյի տանը՝ Ազգային Սինեմատեք կինոթանգարանում, կայացել է մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ այս տարի նշվում է սիրված կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ծննդյան 70-ամյակը, և հոբելյանական տարում իրականացվող միջոցառումների շարքում իր ուրույն տեղն ունի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում կայանալիք Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

«Աննախադեպ՝ 10 ֆիլմից բաղկացած այս ցուցադրությունը վկայում է, որ Հարություն Խաչատրյանի ֆիլմերը, արվեստը սպասված են նաև արտերկրի կինոսերների և կինոոլորտի մասնագետների կողմից: «Ժորժ Պոմպիդու» կենտրոնը Ֆրանսիայի ամենահեղինակավոր հարթակներից մեկն է. սիրելի մաեստրոյի՝ տասնամյակներ ի վեր ստեղծված ֆիլմերը ֆրանսիացի բծախնդիր կինոգործիչներին ու հանդիսատեսին ներկայացնելը հաստատումն է այն փաստի, որ այսօր էլ այդ ֆիլմերն արդիական են: Աննախադեպ այս ցուցադրությամբ համաշխարհային հարթակում այսպիսով ներկայացվում են նաև Հայաստանը և հայկական կինոն: Հատուկ այս ծրագրի նախապատրաստության համար Հարություն Խաչատրյանի ֆիլմերի մեծ մասը վերականգնվել է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի համատեղ ջանքերով»,- նշել է Դանիել Դանիելյանը և անդրադարձել պետության կողմից վերջին տարիների հայկական կինոոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումների ծրագրին:

Հարություն Խաչատրյանի նշմամբ՝ հուզիչ և ուրախացնող է, որ իր ֆիլմերը ցուցադրվելու են «Պոմպիդու» կենտրոնում, որտեղ շատ տարիներ առաջ ներկայացվել են նրա «Կոնդ» և «Սպիտակ քաղաք» կինոնկարները: «Հաճելի է, որ իմ 10 ֆիլմով կենտրոնը որոշեց կրկին հիշեցնել իմ կինոարվեստի մասին: Հետահայաց ցուցադրության նախընտրությունը կատարել է «Պոմպիդու» կենտրոնը՝ ընտրելով ներկայացված բոլոր ֆիլմերը, ինչը մեծ երջանկություն էր մեզ համար: Շնորհակալ եմ նաև ԿԳՄՍ նախարարությանը, ինչպես նաև նախաձեռնության աշխատանքային թիմին՝ իմ ֆիլմերի ցուցադրության աշխատանքների կազմակերպման, պաստառների ստեղծման, կատարած ահռելի և որակյալ աշխատանքի համար: Ֆիլմերի բոլոր պաստառները նոր են՝ մտածված և գեղեցիկ՝ ցուցադրվող ֆիլմերի և ծրագրի ճիշտ ընտրությամբ»,- ասել է Հարություն Խաչատրյանը և հիշեցրել, որ վերջերս իր ֆիլմերից յոթը ցուցադրվել են Մոսկվայում, մի քանիսը՝ Սլովենիայում և Իսպանիայում։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Փարիզի մի քանի այլ կինոթատրոններ ևս հետաքրքրված են Հարություն Խաչատրյանի ֆիլմերի առանձին ցուցադրությամբ, և արդեն ստացվել են համապատասխան հայտերը. «Փարիզից հետո հոկտեմբերի 16-19-ը Բեռլինում կշարունակվի Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Բեռլինի «Կրոկոդիլ» արտ-հաուսի կինոթատրոնում կցուցադրվեն Հարություն Խաչատրյանի վեց ֆիլմերը՝ «Քամին ունայնության», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի» և «Նկարչի երեք գերեզմանները»: Ֆիլմերը կներկայացնի ծրագրի համադրող, հեղինակավոր կինոօպերատոր Ֆրեդ Քելեմենը, ինչպես նաև կտպագրվեն հոդվածներ»:

Նշենք, որ «Պոմպիդու» կենտրոնում ցուցադրությունն իրականացվելու է «Բացելով ներկայի ծալքերը․ Հարություն Խաչատրյանի վավերագրությունը» խորագրի ներքո։ Համաշխարհային կինոհանդիսատեսը դիտելու է կինոռեժիսորի «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմերը, որոնք ցուցադրվելու են «Պոմպիդու կենտրոնի» La Cinémathèque du documentaire par la Bpi ծրագրի շրջանակում։

Ֆիլմերը հանդիսատեսին են ներկայացնելու Ֆրանսիայում բնակվող և ստեղծագործող ծագումով հայ այնպիսի ճանաչված կինոգործիչներ և արվեստագետներ, ինչպիսիք են՝ Սերժ Ավեդիքյանը, Թամարա Ստեփանյանը, Նորա Մարտիրոսյանը, Քլեր Մուրադյանը:

Հետահայացի ցուցադրության բացման երեկոյին ներկա է լինելու Հարություն Խաչատրյանը։ Ֆրանսիայում նախատեսվում են Հարություն Խաչատրյանի ֆիլմերի 3 քննարկում՝ կինոռեժիսորի մասնակցությամբ, ինչպես նաև Հարություն Խաչատրյանի վարպետաց դասը։

Դիտումների քանակ17
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ինչպես են բաշխվում մանդատները 13:5010 Մայ, 2026
  • Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 13:4610 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով 13:3610 Մայ, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի ավարտին 11:4310 Մայ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիք 11:3010 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 11:1610 Մայ, 2026
  • Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ռուսեի քաղաքապետի հետ, քննարկվել են տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր 11:0410 Մայ, 2026
  • Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը, վարորդը հոսպիտալացվել է 10:2810 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 10:2410 Մայ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիրը» Սյունիքում երկօրյա քարոզարշավն ամփոփել է մեծ հավաքով 00:5110 Մայ, 2026
  • Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից 00:3210 Մայ, 2026
  • Հայաստանի շնորհապետական կուսակության քարոզարշավի մեկնարկը՝ Գյումրիից 00:2410 Մայ, 2026
  • «Հայաստան» դաշինքը խոստանում է համախմբել հասարակությունը 00:0910 Մայ, 2026
  • Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք. ԲՀԿ նախընտրական կարգախոսը 23:4809 Մայ, 2026
  • «Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ արդարությունը գալիս է կարգախոսով 23:3909 Մայ, 2026
  • ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքին մասնակցել է շուրջ 2180 մարդ․ ԻՔՄ 23:2909 Մայ, 2026
  • Մայիսի 10-ի եղանակային կանխատեսումները 23:1609 Մայ, 2026
  • ՀՀ ՊՆ և ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի 23:0809 Մայ, 2026
  • Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում 22:5609 Մայ, 2026
  • Երևանյան երկխոսության արձագանքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4009 Մայ, 2026
  • Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը՝ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում․ Պուտին 22:2509 Մայ, 2026
  • Մարիա Կարապետյանը կգործուղվի Իտալիա 21:5209 Մայ, 2026
  • «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորեց հայկական ավանդական պարն ու երաժշտությունը․ Զբոսաշրջության կոմիտե 21:3409 Մայ, 2026
  • «Ցորեն եմ ցանե». թատերականացված համերգ 21:1609 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Ռուսական ծագման «Հակափաշինյանական աշխատանքի ծրագիր». շվեդական կայքի գաղտնազերծումը 21:0009 Մայ, 2026
  • Արվեստի գործեր՝ մետաղական թափոնից. Դրոյի տարբերվող աշխարհը 20:5809 Մայ, 2026
  • Օրակարգում «Հայաստան-Եվրոպա նոր որակի գործակցությունն» է 20:4709 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.05.2026 20:3809 Մայ, 2026
  • Էրդողանը և Բարզանին քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները 20:2909 Մայ, 2026
  • Ռուսաստանը կհաղթի պատերազմում. Պուտին 20:2109 Մայ, 2026
  • Մեր ապրածն ու չապրածը՝ Վրեժ Քասունու «Նստվածք» շարքում 20:1309 Մայ, 2026
  • Գերմանիան պատասխանատվություն է կրում ոչ միայն իր ապագայի, այլև Եվրոպայի միասնության համար. Մերց 19:5809 Մայ, 2026
  • Գաղտնի փաստաթուղթ՝ ՌԴ-ն փորձում է ազդել ՀՀ-ում ընտրության վրա. շվեդական Blankspot-ի բացահայտումը 19:4709 Մայ, 2026
  • Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում 19:4309 Մայ, 2026
  • Ռուսաստանն ու ԱՄՆ-ը երկու օր բանակցություններ են վարել հրադադարի հաստատման շուրջ. Ուշակով 19:0409 Մայ, 2026
  • Նոր հմտություններ՝ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներին 18:3209 Մայ, 2026
  • «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը 2025-ին 11 մլրդ 697 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5409 Մայ, 2026
  • Գորիս-Լծեն ավտոճանապարհին բախվել են կցորդով բեռնատարներ. կա երկու տուժած 17:2109 Մայ, 2026
  • Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է. Ուշակով 17:1409 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Գովազդի չափից մեծ պաստառը հեռացնելը՝ թաղապետարանի աշխատակցին ծեծելու առիթ 17:0009 Մայ, 2026
  • Մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոն. օրվա ուղերձները 16:5709 Մայ, 2026
  • Շվեդական հարթակը բացահայտել է ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը 16:3909 Մայ, 2026
  • Գույքի աճուրդը էլեկտրոնային, հաշվարկը՝ շուկայական գնով 16:2709 Մայ, 2026
  • ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը մասնակցել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովին 16:1209 Մայ, 2026
  • ՌԴ-ն և Ուկրաինան եռօրյա հրադադար են հայտարարել 15:4309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում 15:2709 Մայ, 2026
  • Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է․ Անահիտ Մանասյան 14:5109 Մայ, 2026
  • ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ Եվրամիության. Էրդողան 14:3609 Մայ, 2026
  • ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին 14:1709 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով 13:5809 Մայ, 2026
  • Չնայած հրադադարին՝ ՑԱՀԱԼ-ը հարվածել է Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» մի քանի տասնյակ օբյեկտի 13:4609 Մայ, 2026
  • Ռուսաստանի դեմ կռվում է ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ ՆԱՏՕ-ն. Պուտինը ելույթ է ունեցել Հաղթանակի շքերթում 13:2209 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը և աշխատակիցներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի 13:0809 Մայ, 2026
  • Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ վարույթների շրջանակում 6 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը 13:0409 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Հաստատված խաղաղությունը պահանջում է խնամք և ուշադրություն. մայիսի 9-ի ուղերձները 13:0009 Մայ, 2026
  • ԱԱԾ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին 12:4909 Մայ, 2026
  • Ինքնատիպ գիտական նախագծեր՝ ավագ դպրոցականներից 12:4409 Մայ, 2026
  • ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի հետ բանակցությունների համար միասնական ներկայացուցիչ նշանակել 12:3309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Գյումրիի մի շարք հասցեներում 11:5209 Մայ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան հաստատել են հրադադարի և գերիների փոխանակման մասին հայտարարությունը 11:2709 Մայ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան է առաքվում վառելիքի և պարարտանյութի հերթական խմբաքանակը 11:0909 Մայ, 2026
  • Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի 10:5709 Մայ, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է օպերային երգչուհի Էլլադա Չախոյանի բեմական գործունեության 45-ամյակին նվիրված միջոցառմանը 10:4409 Մայ, 2026
  • Հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:3709 Մայ, 2026
  • ՀՀ-ին ցանկանում եմ խաղաղություն, որպեսզի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի համատեքստում. ԱԺ նախագահ 10:2809 Մայ, 2026
  • Երևանի Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել. օգնության են հասել փրկարարները 10:1309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզի մի շարք գյուղերում 10:0909 Մայ, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների 09:5709 Մայ, 2026
  • Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 09:4509 Մայ, 2026
  • Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք 09:4409 Մայ, 2026
  • Հրադադար պետք է հաստատվի մայիսի 9-ին, 10-ին և 11-ին․ Զելենսկի 09:2709 Մայ, 2026
  • Մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը և ամեն օր նպաստել խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապագայի կերտմանը. ՀՀ նախագահ 09:2609 Մայ, 2026
  • 2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում. Փաշինյան 09:1009 Մայ, 2026
  • Մայիսի 9-ին նվիրված հարգանքի տուրք Հաղթանակի զբոսայգում | ՈՒՂՒՂ 09:0009 Մայ, 2026
  • Տափերավան գյուղում ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած 08:4809 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում 08:3609 Մայ, 2026
  • Հայաստանը վերահաստատել է հանձնառությունը միգրացիայի համակարգի արդիականացման հարցում 08:1909 Մայ, 2026
  • Մայիսի 9-ի եղանակային կանխատեսումները 01:0809 Մայ, 2026
  • Խնդրանքն անձամբ ես եմ ներկայացրել․ Ռուսաստանն ու Ուկրաինան հրադադարի պայմաններում գերիներ կփոխանակեն․ Թրամփ 00:4609 Մայ, 2026
  • Ոչ թե իշխանափոխություն ենք պահանջում, այլ՝ ընդդիմափոխություն. Արման Բաբաջանյան 00:2709 Մայ, 2026
  • Կիևը պետք է համաձայնի դուրս գալ Դոնբասից. Ուշակով 00:1209 Մայ, 2026
  • Ձերբակալվել են խուլիգանություն կատարած և Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք 00:0109 Մայ, 2026
  • Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության մայիսի 8-ի հանրահավաքին 23:5108 Մայ, 2026
  • Ռեֆորմիստներն առաջարկում են վերադարձ խորհրդային կրթական համակարգին 23:3808 Մայ, 2026
  • Քանի մարդ է մայիսի 8-ին Էջմիածնում մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 23:2208 Մայ, 2026
  • Վենետիկի բիենալեի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությունը 23:1408 Մայ, 2026
  • Մենք առաջարկում ենք հաղթանակ՝ անարյուն, առանց պատերազմի. «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը 23:0008 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն 22:4708 Մայ, 2026
  • «Ով կմտածի՝ ՀՀ քաղաքացուն կարող է առնել, քաղաքացու պատին է հագնելու քիթնումռութը». Փաշինյան 22:3008 Մայ, 2026
  • Հարցազրույց Արտակ Սարգսյանի հետ 22:0508 Մայ, 2026
  • «Փոփոխությունների ամիսը սկսվում է հիմա». «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավը սկսել է ԱԺ շենքի մոտից 21:5108 Մայ, 2026
  • Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ 21:2908 Մայ, 2026
  • Ապրիլին Հայաստան է այցելել 172,705 զբոսաշրջիկ 21:2108 Մայ, 2026
  • ԵՄ-ն ապացուցել է, որ կարող է հաջողությամբ հաղթահարել մարտահրավերները ու ճգնաժամերը․ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի օրվա կապակցությամբ 21:1108 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Քարոզարշավը պետք է կառուցվի ոչ թե վիրավորանքի, այլ գաղափարների շուրջ. ՀՀ նախագահ 21:0008 Մայ, 2026
  • Մայիս 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5508 Մայ, 2026
  • Գողականների անունից սպառնալիքներ, կաշառքի առաջարկներ. «Ուժեղ Հայաստանի» վերաբերյալ նոր ձայնագրություն 20:5008 Մայ, 2026
  • Բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը ավտովթարի զոհ է դարձել 20:4308 Մայ, 2026
  • ԱՄԷ-ն որոշել է դուրս գալ Արաբական պետությունների լիգայից և Իսլամական համագործակցության կազմակերպությունից 20:3308 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.05.2026 20:2308 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015