Գործադիրը հավելյալ 12,6 մլրդ դրամ է ուղղել հիփոթեքի եկամտահարկի վերադարձին. շահառուներն ավելացել են 12 հազարով: Տարեվերջին ցուցանիշը կհասցվի մոտ 100 մլրդ դրամի՝ 62 հազար շահառուով: Կառավարությունը հավանություն է տվել նաև Գերմանիայի կառավարության տրամադրելիք 15.6 մլն եվրոյի դրամաշնորհի համաձայնագրին:
Մյուս որոշումներով կիրականացվեն Վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր և «Վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար:
Նիստի մանրամասները՝ տեսանյութում։